Բանակցություններ Դովիլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2010 17:11

Ռուսաստանը և Եվրամիությունը կհաստատեն միասնական տնտեսական տարածք`առանց անցակարգի: Ֆրանսիայի նախագահի կարծիքով`2020-2025 թթ Եվրամիությունը և Ռուսաստանը կունենան ընդհանուր տնտեսություն,առանց անցակարգի հաղորդակցություն, ինչպես նաև անվտանգության ընդհանուր հայեցակարգ: Այդ մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը: Ըստ որում` երեք երկրների ղեկավարները հույս ունեն, որ Ռուսաստանի հետ անցակարգը չեղյալ համարելու հարցում առաջընթաց կգրանցվի դեկտեմբերին կայանալիք` ՌԴ_ ԵՄ գագաթնաժողովում: Այդ առումով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել է մշակել «ճանապարհային քարտեզ», որը վերաբերում է անցակարգը չեղյալ համարելուն:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply