Սննդակարգում մսի կրճատումը տարեկան կփրկի 45 հազար մարդու կյանք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 19, 2010 16:51
The Guardian թերթը վկայաբերում է Friends of the Earth բնապահպանական կազմակերպության տվյալները,համաձայն որոնց`եթե միայն Մեծ Բրիտանիայում միս օգտագործեն շաբաթական 2-3 անգամ`այս երկրում կփրկվի 45 հազար մարդկային կյանք: Այս սննդակարգով 31 հազար մարդ կազատվի վաղաժամ մահից, որն առաջանում է սրտի հիվանդություններից, 9 հազարը` ուռուցքներից, 5հազարը` կաթվածից: Իսկ տնտեսությունը կխնայի 1,2 միլիարդ ֆունթ սթեռլինգ, կկանխվեն կլիմայի փոփոխությունները` մասնավորապես կապված անտառահատումների հետ: Այս հաշվետվության հեղինակները մսից լիովին հրաժարվել չեն առաջարկում, սակայն կոչ են անում մարդկանց` շաբաթական օգտագործել 210 գրամ միս:






Facebook
Tweet This
Email This Post
