Վերջնարդյունքում` Անջելինա Ջոլիին թույլատրեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2010 16:04

Անջելինա Ջոլին երկրորդ փորձից ստացավ կինոնկարը Բոսնիայում նկարահանելու թույլտվությունը,որի ռեժիսորն ինքն է: Հիշեցնենք, որ անցյալ չորեքշաբթի Բոսնիայի և Հերցեգովինայի մշակույթի նախարար Գավրիլո Գրախովացը մերժել է կինոաստղին`կինոնկարի սյուժեն ոչ ճշմարտանման լինելու  պատճառով: Կինոնկարը բոսնուհու և սերբ տղամարդի սիրո պատմություն է, սերբական ԶԼՄ-ների տեղեկացմամբ` մասնավորապես բռնակալի և նրա զոհի  միջև սիրո պատմություն:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply