Կուբացի օդաչուները փրկել են 150 հազար հրեայի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 19, 2010 15:37
Juventude Rebelde հրատարակության տեղեկատվությամբ` Իսրայել պետության գոյության առաջին տարիներին կուբացի օդաչուները արաբական երկրներից փրկել են 150 հազար հրեաների: Հրեաներին դուրս են բերել հիմնականում Իրաքից, Յեմենից և Հնդկաստանից: Կուբայի օդաչուները և ինքնաթիռները այս առումով պիտանի են եղել, քանի որ արաբական պետությունների և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն եղել և «օդային կամրջի» համար անհրաժեշտ են եղել չեզոք երկրները:Կուբացիները հրեաներին Իսրայել են տեղափոխել մինչ 1953 թվականը:






Facebook
Tweet This
Email This Post
