Էլթոն Ջոնի մայրը աճուրդի է հանել նրա անձնական իրերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2010 14:28

Մեծ Բրիտանիայի` Gorringes աճուրդային տանը երեքշաբթի կվաճառվեն հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնի անձնական իրերից, որոնք վաճառքի է հանել նրա մայրը: Շեյլա Ֆեյրբրազերը որոշել է վաճառել իր 63-ամյա որդու իրերը`չափերով փոքր` նոր տուն տեղափոխվելու պատճառով, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի հարավային ծովափում: Աճուրդում ընդհանուր հաշվով դրված է 227 լոտ: Գնորդներին առաջարկվել են երգչի բեմական  զգեստները, ձայնասկավառակները և այլն: Աճուրդի տան ներկայացուցիչ Էնդրյու Էլիսթոն Էլիննը նշել է.«Սա ամենահետաքրքիր աճուրդներից մեկը կլինի, և մենք արտերկրի գնորդների  մեծ հետաքրքրության վկաներն ենք:1988 թվականից հետո այսօրինակ աճուրդ չի եղել, քանի որ երբևէ այսքան նշանակային անձնական իրեր չեն ներկայացվել, որքան այս աճուրդում»:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply