Ձերբակալվել է Ահմեդ Զաքաևը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2010 14:01

Չեչեն անջատողականների ղեկավարներից մեկը` Ահմեդ Զաքաևը կրկին միջազգային որոնման մեջ է և հեռակա ձերբակալվել է: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ Գերագույն դատախազության ներկայացուցիչ Մարինա Գրիդնևան: Զաքաևը մեղադրվում է«զինյալ ելուզակների խումբ ստեղծելու, իրավապահ մարմինների աշխատակիցների, հոգևորականների և քաղաքացիների  դեմ մահափորձ կազմակերպելու հարցերում»: Սեպտեմբերի վերջին Զաքաևը հարցազրույց է տվել ԲԻ ԲԻ Սի հեռուստառադիոկորպորացիայի ռուսական ծառայությանը: Սեպտեմբերի կեսերին չեչեն անջատողականների էմիսարը ձերբակալվել է Լեհաստանում, այնուհետև` ազատ արձակվել:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply