Հենրիխ Մխիթարյանի թիմը կմրցի անգլիական «Արսենալի» հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 19, 2010 14:06

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը» արտագնա հանդիպում, կանցկացնի անգլիական «Արսենալի» (H խումբ) հետ: Վերջիս Մխիթարյանի ամենասիրած թիմն է և նրա երազանքն է խաղալ այդ ակումբում: Այս խմբի ներկայացուցիչներից կմրցեն նաև «Բրագան» (Պորտուգալիա) և «Պարտիզանը» (Սերբիա): Կկայանան նաև հետևյալ հանդիպումները. E խումբ` «Ռոմա» (Իտալիա)—«Բազել» (Շվեյցարիա), «Բավարիա» (Գերմանիա)— ՉՖՌ(Ռումինիա), F խումբ` «Սպարտակ» (Ռուսաստան)—«Չելսի» (Անգլիա), «Մարսել» (Ֆրանսիա)—«Ժիլինա» (Սլովակիա), G խումբ`«Այաքս» (Հոլանդիա)—«Օսեր» (Ֆրանսիա), «Ռեալ» (Իսպանիա)—«Միլան» (Իտալիա): Անկասկած, վերջին հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է և այն տուրի կենտրոնականն է:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply