Հզոր երկրաշարժ Նոր Զելանդիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2010 13:42

Հոկտեմբերի 19-ին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի հարավում`5 մագնիտուդա բալ ուժգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը:Առավել տուժել է Քրայսթչերչ քաղաքը. ստորգետնյա ցնցումներից վնասվել են էլեկտրահաղորդակցման գծերը և մի քանի շինություններ: Քաղաքի որոշ շրջաններ մնացել են առանց կապի:Տուժածների մասին տեղեկատվություն դեռևս չկա: Նոր Զելանդիայի երկրաբանական գործակալությունը տեղեկացրել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է քաղաքից 10 կմ հարավ- արևմուտք: Տեղի ԶԼՄ-ները ծանուցում են, որ երկրաշարժից անմիջապես հետո քաղաքի բնակիչները փողոց են դուրս եկել: Նույնը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերի 4-ին`Քրայսթչերչից 30 կմ հեռավորության վրա`       7,4 մագնիտուդա բալ ուժգնությամբ` ըստ Ռիխտերի սանդղակի: Այդ դեպքում վնասվեցին մի շարք տներ, ճանապարհներ և ենթակառույցների շինություններ:

Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Նախնական տվյալներով` վնասը կազմել է 1 միլիարդ  ԱՄՆ դոլար:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply