Ռուսաստանում գրանցվել են H1N1 գրիպի երեք նոր դեպք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2009 11:30

Գենադի ՕնիշչենկոՀինգշաբթի Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի հաղոդմամբ` գրանցվել է H1N1 գրիպով հիվանդացության ևս երեք դեպք: Ախտորոշման արդյունքները հաստատվել են Թայլանդից վերադարձած մի տղամարդու և Կիպրոսից եկած երկու երիտասարդ կանանց մոտ:

Հուլիսի 14-ին գրիպի առկայությունը հաստատվել էր մեկ այլ երիտասարդ ռուսաստանցու մոտ, ով հանգստից էր վերադարձել Իսպանիայից: Ավելի վաղ Ռուսաստանում գրանցվել էր գրիպի այս տեսակով վարակման երեք դեպք, որոնք, ռուսաստանյան աղբյուրների ունեցած տեղեկություններով, ապաքինվել են:

Lenta.ru

Լուսանկարը` www.cars.ru

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply