Շարունակելով հաղթարշավը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 19, 2010 13:13

Երևանի «Միկա» ակումբի շախմատիստները և շախմատիստուհիները շարունակում են հաղթարշավը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվող Եվրոպայի ակումբային առաջնությունում: «Միկայի» տղամարդկանց թիմը 2-րդ անգամ անընդմեջ հաջողության հասավ` 4,5:1,5 հաշվով առավելության հասնելով Իսրայելի «Բեեր Շևայի» նկատմամբ: Հաջորդ տուրում «Միկան» կմրցի Ռուսաստանի «Սանկտ Պետերբուրգ Չեսս» ակումբի հետ: Իսկ «Միկայի» կանանց թիմը երկրորդ խաղում հաղթեց «Սանկտ Պետերբուրգ Չեսսին»` 3:1:Մեր շախմատիստուհիների հաջորդ մրցակիցը Վրաստանի «Սամայա» թիմն է: Հայկական երկու թիմերն էլ առաջատարների խմբում են:

Դիտվել է 1725 անգամ:
Print Friendly

Leave a Reply