Ֆրանսիայում բողոքի նոր ալիք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2010 12:45

Հոկտեմբերի  լույս 19-ի գիշերը Ֆրանսիայի  հյուսիս- արևմուտքում` Լե Ման քաղաքում, հրդեհվել է քոլեջը: Այս տարածաշրջանում, ինչպես նաև այլ շրջաններում,մի քանի օրերի ընթացքում համազգային բողոքների նոր ալիք է բարձրացել, իսկ երեքշաբթի երկրում կենսաթոշակային բարեփոխումների  դեմ  համազգային բողոքի նոր ալիք է  սպասվում: Քոլեջը ամբողջովին է հրդեհվել, բարեբախտաբար զոհեր չկան: Այս քոլեջում սովորում էին   250 աշակերտներ: Ըստ որում` գործադուլների և բախումների թիվը աճում է: Երկուշաբթի  զանգվածային բողոքում ներառվել են  950 լիցեյներ: Ֆրանսիայի կրթության նախարարությունը տեղեկացնում է 261 լիցեյի մասին, որոնց աշխատանքները խաթարվել են: Ամենալուրջ միջադեպերը գրանցվել են Փարիզում, Լիլլում և Լիոնում: Այսպես`200-250 երիտասարդներ լուրջ անկարգություններ են հրահրել Նանտերում` Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուսիսարևմտյան արվարձանում:Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ  և ռեզինի գնդակների ատրճանակ է օգտագործել: Գործադուլները և բողոքները ողջ երկրում ազդել են տրանսպորտային հաղորդակցության վրա: Փարիզի` Orly օդակայանում չեղյալ են համարվել չվերթերի գրեթե կեսը, չվերթերի ևս 30 տոկոսը  հետաձգվել է: Շաբաթվա ընթացքում չեն աշխատել նավթավերամշակման գործարանները, հարյուրավոր բենզալցակայաններ վառելիք չեն ստանում: Exxon Mobil նավթային ընկերությունը իրավիճակը արդեն ծայրահեղ է համարել: Ընկերության ներկայացուցչի խոսքով`Փարիզում և նրա արվարձաններում դժվար է բենզին գնելը: Երկուշաբթի գործադուլին միացել են բեռնատարների վարորդները: Այս առնչությամբ`նախագահ  Նիկոլա Սարկոզին կոչ է արել առանցքային նախարարություններին` հանգուցալուծել վառելիքի խնդիրը: Ընդ որում` թեպետ գործադուլները բացասաբար են անդրադարձել երկրի քաղաքացիների կենսակերպին` հանրային հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 71տոկոսը աջակցում է բողոքողներին: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի նահանջում և մարտահրավեր է նետել ցուցարարներին: Նա հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել կենսաթոշակային  բարեփոխումներից: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը թոշակային նվազագույն տարիքը ջանում է համարել 60-62 տարեկանը, իսկ պետական թոշակները վճարել  կամենում է ոչ թե 65 , այլ`67 տարեկանից: Ավելի վաղ` ակնկալվում էր, որ այս առնչությամբ վերջին որոշումը կընդունվի չորեքշաբթի, իսկ այժմ ենթադրում են, որ բանավեճերը կերկարաձգվեն մինչև հանգստյան օրեր:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply