Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 19, 2010 12:26

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը  գերազանց մարզավիճակում է: Նա հիանալի է հանդես եկել ֆուտբոլի Դանիայի առաջնության հերթական տուրում: «Ռանդերսի» պատիվը պաշտպանող հայ ֆուտբոլիստը քանիցս ճեղքել է մրցակից թիմի` «Միտյուլանդի» պաշտպանությունը, սակայն նրա հարվածներից հետո գնդակն ուղղակի հրաշքով դարպասի գրավում չի արձանագրվել: Իսկ ահա, Մովսիսյանի 11 մետրանոց տուգանային հարվածից հետո գնդակը հայտնվել է ցանցում: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Դիտվել է 1777 անգամ:
Print Friendly

Leave a Reply