Պենտագոնը սկսում է գիտությունը մատչելի դարձնել պատանի ամերիկացիների շրջանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 19, 2010 11:23
Պենտագոնի հետազոտական ծրագրերի վարչությունը `DARPA-ն , ջանում է գիտությունը մատչելի դարձնել պատանի ամերիկացիների շրջանում: Այդ նախաձեռնության մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով Սպիտակ տան առաջին գիտական ցուցահանդես- վաճառքում: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ`Օբաման ծանուցել է, թե այդ կամպանիայի շրջանակներում`առաջատար կորպորացիայի ղեկավարները ինտերնետի միջոցով ամերիկացի դպրոցականներին կպատմեն, թե իրենց ընկերություններում ինչ հեռանկարներ են բացվում երիտասարդ գիտնականների և ճարտարագետների համար: ԱՄՆ-ի նախագահը տեղեկացրել է, որ ներկա պահին անհատ ձեռներեցները 700 մլն դոլար են հատկացրել` ամերիկացի դեռահասներին գիտական նվաճումները հասանելի դարձնելու համար: Սպիտակ տանն անցկացվող գիտական այս ցուցահանդես- վաճառքը խոստումնալից է և հավակնում է դառնալ ամենամյա միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են բնական գիտությունների և մաթեմատիկայի բնագավառում ազգային դպրոցների մրցույթների հաղթողներ և մաթեմատիկոսներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, որոնց թվում`ԱՄՆ_ի Էներգետիկայի նախարար Սթիվեն Չուն: Օբաման իր ելույթում շեշտը դրել է բնական գիտությունների , մասնավորապես` մաթեմատիկայի դասավանդման բարելավման վրա: Նա հավաստել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն ետ է մնացել մրցակիցներից:« Այդ մարտահրավերը որոշակի է դարձնում մեր առաջնային դիրքերը 21-րդ դարի գլոբալ տնտեսության մեջ»,- ընդգծել է Օբաման:






Facebook
Tweet This
Email This Post
