ԱՄՆ_ի Դաշնային դատարանի երդվյալ ատենակալների հանձնաժողովը մեղավոր է ճանաչել ընդհատակյա խմբի անդամներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2010 10:49

ԱՄՆ_ի Դաշնային դատարանի երդվյալ ատենակալների հանձնաժողովը մեղավոր է ճանաչել ընդհատակյա խմբի անդամներին, ովքեր պայթյուններ էին ծրագրել Նյու Յորքի սինագոգներում:Նրանք  դարանակալել են նաև զինվորական օդակայանի մոտակայքում: ԱՄՆ-ի դատարանի ներկայացուցիչները տեղեկացրել են , որ 4 հանցագործները կարող են  ցմահ դատապարտվել: 44-ամյա Ջեյմս Քրոմիթին, 29-ամյա Դեյվիդ Ուիլյամսը, 34-ամյա Օնթա Ուիլյամսը և 28-ամյա Լագերրե Փայենը ձերբակալվել են Հետախուզության դաշնային բյուրոյի մայիսին` հատուկ գործողությունների ժամանակ.  Ընդհատակյա խմբի անդամները ջանացել են 17 կգ պլաստիկ պայթուցիկներով բեռնել ավտոմեքենան: Մեքենաները կայանել էին Նյու Յորքի հյուսիսում գտնվող Ռիվերդեյլի 2 սինագոգներում: Ծայրահեղականների փաստաբանները վիճարկում են դատավճիռը` կարծիք հայտնելով, թե ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները` իրենք են սադրել իրենց պաշտպանյալների հակաիրավական գործողությունները: Ավելի վաղ`2010 թվականի հոկտեմբերի 5-ին, Մանհեթենի Դաշնային դատարանը ցմահ դատապարտեց  Ֆայսալ Շահզադին`Նյու Յորքում չհաջողված ահաբեկչության համար:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply