Իսլանդիան որոշեց անդամակցել ԵՄ-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2009 11:32

IslandԻսլանդիայի խորհրդարանը երեկ ձայների 33 կողմ, 28 դեմ և երկու ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկել է երկրի ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելու նախաձեռնության օգտին:

Իսլանդական խորհրդարանում այս հարցի վերաբերյալ քննարկումները շարունակվել են հինգ օր: Այժմ ԵՄ անդամակցության դիմումը պետք է աջակցություն ստանա նաև ԵՄ անդամ 27 երկրներում, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի:

Իսլանդիայի բնակչությունը բավական հոռետեսաբար է տրամադրված այդ գաղափարի հանդեպ. շատերը գտնում են, որ ԵՄ անդամակցությունը կարող է խոչընդոտել երկրում ավանդաբար զարգացած ձկնարտադրությանը:

AP, BBC գործակալություններ

Լուսանկարը` AFP

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply