Դատախազները կարևորել են փորձի փոխանակումը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 19, 2010 10:26

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ  Ալեքսանդր Զվյագինցեվին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը նախանշել են դրանք զարգացնելու նոր ուղղություններ:

Աղվան Հովսեփյանը երեկ  նաև  ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազ Դարիուս Վալիսին: Կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարում դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով փորձի փոխանակումը:

Երկու երկրների գլխավոր դատախազները մտքեր են փոխանակել դատախազական համակարգերի բարեփոխումների վերաբերյալ:

Ալ.Զվյագինցեվը  և Դարիուս Վալիսը Հայաստան են  ժամանել՝ մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply