Ադրբեջանում կաշառքի դիմաց արհեստական հեղեղումներ են արվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2010 10:21

Ադրբեջանում մայիսին տեղի ունեցած հեղեղումների հետ կապված` սկսել են նոր տեղեկություններ ի հայտ գալ: Արդեն խոսում են այդ գործում դիվերսիայի առկայության մասին:

Նույնիսկ պնդվում է, որ որոշ գյուղերի ջրի տակ անցնելը նպատակային է իրագործվել եւ դրա դիմաց որոշ մարդիկ խոշոր գումարներ են ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «bolgexeber.com» ադրբեջանական կայքը հայտնում է, որ Սաբիրաբադի շրջանի Ազադքենդ գյուղը նույնպես ջրի տակ թողնելու համար ինչ-որ մարդիկ աղետի օրերին ժամանել են գյուղ եւ 80 հազար մանաթ կաշառք տվել տեղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Նամիլ Վելիշովին: Այդ մասին, ինչպես պնդում է հիշյալ կայքը, «լեզվից թռցրել է ինքը՝ Նամիլ Վելիշովը, շրջանի ռեստորաններից մեկում կազմակերպված խնջույքի ժամանակ»:

«Հայտնի է դարձել նաեւ, որ հիշյալ «վստահելի» անձը վարպետորեն յուրացնում է նաեւ արհեստական աղետից տուժած գյուղի վերականգնման համար պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները: Օրինակ, գյուղի բնակչի համար պետական բյուջեից հատկացված 800 մանաթ փոխհատուցման միայն 300 մանաթն է հասնում տիրոջը, մնացածը գնում է վերեւների վստահած այդ անձի գրպանը: Նրան հաջողվել է պետական բյուջեից փոխհատուցում պոկել նաեւ աղետից չտուժած բնակիչների համար, որից վերջիններս անտեղյակ են», -գրում է ադրբեջանական կայքը:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply