Կենսաբազմազանությունը կարևորող ՄԱԿ-ի հաշվետվությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 18:24

Դինոզավրերի ոչնչացման ժամանակներից ի վեր` մոլորակը կանգնած է ոչնչացման սպառնալիքի առաջ: Այս մասին խոսվում է ՄԱԿ-ի հաշվետվության մեջ: Միջոցառումը անցկացվում է Ճապոնիայի Նագոյ քաղաքում: Հաշվետվությունը ընդգծում է էկոհամակարգերի պաշտպանությանը և վերականգնմանը նպատակաուղղված անհետաձգելի միջոցների կարևորությունը, քանի որ միայն այդ դեպքում կվերականգնվեն կենսաբազմազանության կորուստները: Խորհրդակցությունը Նագոյ քաղաքում անցկացվում է կենսաբազմազանության միջազգային տարվա շրջանակներում: Սահմանել են նոր խնդիրներ, որոնք վերաբերում են մինչև  2020 և մինչև 2050 թվականները անցկացվելիք միջոցառումներին: Հանդիպումը կտևի 2 շաբաթ: Մասնակցում են մոտավորապես 200 երկրների պատվիրակներ:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply