Ֆրանսիայի օդակայանները կարող են մնալ առանց վառելիքի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 17:35

Նախագահ Սարկոզիի կենսաթոշակային բարեփոխումները բողոք են առաջացրել Ֆրանսիայում: Ֆրանսիայի ԶԼՄ-ների տեղեկատվությամբ`վառելիքի  խոշորագույն պահեստարաններում նկատելի է վառելիքի պակաս` տրանսպորտայինների գործադուլի պատճառով: Վատթարագույնը չսպասելով`ֆրանսիացիները վառելիքի պաշար են հավաքում: Ֆրանսիայի մամուլում շշուկներ են տարածվել, որ գործադուլը  օդակայաններում կհանգեցնի օդագնացության վառելիքի պակասին` այդ թվում նաև Փարիզի Շառլ դե Գոլ միջազգային օդակայանում: Այդուամենայնիվ` հանրապետության տրանսպորտի նախարար Դոմինիկի Բուսսերոն Europe ռադիոկայանի եթերում  հայտարարել է, որ վառելիքը ամբողջովին կբավականացնի, և օդակայանին հատուկ խողովակաշարով են վառելիք մատակարարում:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply