Մերկելն ու Սարկոզին պատրաստ են «վերալիաբեռնվել» Մոսկվայի հետ` առանց ԱՄՆ-ի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 18, 2010 17:15
Արտերկրի մամուլը ակնկալիքներով է դիտարկում հոկտեմբերի 18-19-ին Լիսսաբոնում կայացող` ՆԱՏՕ-իեռակողմ գագաթնաժողովին`Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ: Le Figaro թերթի կարծիքով` Եվրոպան և Ռուսաստանը վերջապես գիտակցել են, որ պետք են մեկը մյուսին և չեն կամենում նահանջել գերտերությունների գլոբալացման պայմաններում: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ են Մոսկվայի հետ «վերալիաբեռնվել» ինչպես անվտանգության, այնպես էլ `տնտեսության բնագավառներում« Այս իրողությունը հաստատում է The Financial Times-ը: Ավելին` Սարկոզիի խոսքով` Եվրամիությանը և Ռուսաստանին անհրաժեշտ է «տնտեսական անվտանգության միությունը». առայժմ մանրամասների մասին չի տեղեկացվում: Նախագահ Սարկոզին կարևորում է նաև ահաբեկչության դեմ պայքարի ոլորտը: Մեծ ուշադրության է արժանանում Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը:






Facebook
Tweet This
Email This Post
