Ահաբեկիչները ապրում են հարմարավետ պայմաններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 16:54

Ուսամա բեն Լադենը և նրա տեղակալ Այման ազ Զավահիրին ապրում են Պակիստանի հարավ- արևմուտքում` հարմարավետ պայմաններում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը: ՍԻ Էն Էն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նույն աղբյուրը հաստատել է.«Ալ Ղաիդայի բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չի ապրում քարանձավում: Բեն Լադենը և Այման ազ Զավահիրին ապրում են միասին նույն տարածքում»: Ենթադրվում է, որ նրանք ապրում են անվտանգության աշխատակիցների հսկողության պայմաններում Կուրրամ դաշտավայրում, որը սահմանակից է Աֆղանստանի Թորա- Բորա շրջանին: Ենթադրվում է, որ հենց` Թորա- Բորայի լեռներում է ապրում բեն Լադենը` թաքնվելով 2001 թվականի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:Այս տեղեկատվությունը չի նպաստում, որ բռնեն գրոհայիններին, քանի որ տեղանքը, որտեղ գտնվում են, դժվարանցանելի է և ընդգրկում է հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր: Տեղի պուշտունները մարտնչող ցեղեր են, և մարտական գործողությունները իրենց ընտանիքների ապահովման միակ միջոցն են: ՆԱՏՕ-ի նույն ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Պակիստան-Աֆղանստան սահմանագոտում գրոհայինների թիվը հասնում է հարյուրավոր հազարների: Պակիստանում է թաքնվում թալիբների առաջնորդ մոլլա Օմարը: Վերջին ամիսներին նա երթևեկում է Քվետտա և Կարաչի քաղաքների միջև: «Աֆղանստանի կառավարության համար հրատապ է այս շրջանի բնակչության կենսակերպով զբաղվելը` այս տարածաշրջանը ապահովելով տնտեսական զարգացմամբ և աշխատատեղեր ստեղծելով: Միայն այսպես կարելի է վերջ դնել արյունալի պատերազմին և հասնել Աֆղանստանի բարգավաճմանը»,- կարծիք է հայտնել բարձրաստիճան պաշտոնյան:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply