Հայաստան՚ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Գորիսում կառուցվել է սրտաբանական կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 18, 2010 16:45

Երեւան 18 հոկտեմբերի, 2010թ.: 2010թ. հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում հանդիսավորությամբ նշվեց ՙԶանգեզուր՚ սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտը:
Հիմնադրամի ծրա•իրն ընդունելու նպատակով ՀՀ նախագգահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գորիս էր ժամանել բարերարների, բարձրաստիճան պաշտոնյաների ու հյուրերի մեծ պատվիրակություն, այդ թվում երեք տասնյակ հյուրեր Ֆրանսիայից:

Կարեւորագույն այս բուժհաստատության կառուցման նախաձեռնությամբ մեկուկես տարի առաջ հանդես էր եկել Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի ՙՀայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը՚ (ASAF) եւ Ֆրանսիայի Բուշ Դյու-Ռոն նահանգի վարչակազմը: Ծրագրի նվիրատուներից է նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Գումարի մի զգալի մասն էլ հատկացվել է ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանի կտակի համաձայն: Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 432 միլիոն ՀՀ դրամ:

Երկհարկանի բուժհաստատությունում նախատեսված են էխոկարդիոգրաֆիայի, էլեկտրակարդիոգրաֆիայի, ռենտգեն, սթրես-թեսթավորման, զոնդավորման, վերակենդանացման կաբինետներ, արյան լաբորատորիա, շտապ օգնության սենյակ, ինչպես նաեւ ութ հիվանդասենյակ` երկուական մահճակալով: Հիվանդանոցն ունի կենտրոնական ջեռուցում եւ անհատական ջրամատակարարում:
Մինչ հաջորդ տարվա մայիս ամիսը ՙՀայաստան-Ֆրանսիա առողջապահության միության՚ միջոցներով հիվանդանոցը նաեւ կկահավորվի ու կհամալրվի բուժտեխնիկայով եւ սարքավորումներով:

ՙՀիմնադրամի առաջնահերթությունները մնում են նույնը` ջուր, •ազ, դպրոց, հիվանդանոց, •րադարան ու մշակույթի տուն. այս տարի սակայն Հիմնադրամի կառուցման եւ բարեկար•ման ծրա•րերում •երակշռում են առողջապահական հաստատությունները: մենք բազմաթիվ առիթներ ենք ունենում տեսնելու, թե ինչ անասելի պայմաններում են •տնվում մեր բուժհիմնարկները մարզերում, եւ ուրախալի է, որ դրանք պարբերաբար հայտնվում են մեր բարերարների ուշադրության կենտրոնում՚, – ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի •ործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հիվանդանոցը Գորիսում կառուցելու հանգամանքը Երեւանի Նորք-Մարաշ հիվանդանոցի սրտի վիրաբույժ Մհեր Սուսանին, ով համակար•ում էր բուժհաստատության հիմնադրման աշխատանքները, բացատրում է հետեւյալ կերպ. ՙՖրանսիական կողմը, մասնավորապես ՙՀայաստան-Ֆրանսիա առողջապահության միության՚ մասնագետները, ուսումնասիրեցին մարզերի աշխարհա•րական դիրքը, բուժսպասարկման հնարավորություններն ու եղանակները եւ հանդես եկան Սյունիքի մարզում սրտաբանական կենտրոն կառուցելու կարեւոր նախաձեռնությամբ: Ընտրվեց Գորիսը, քանի որ այն մոտ է եւ Կապանին եւ Սիսիանին եւ Արցախին: Թեեւ Գորիսի քաղաքային հիվանդանոցում ներկայումս գործում է սրտաբանական բաժանմունք, մասնագետները որոշեցին, որ սրտի հիվանդությունների առանձնահատկություններից ելնելով, անհրաժեշտ է ունենալ առանձին մասնագիտացված հաստատություն, որն ի զորու է մատուցել ծառայություններ` տեղում կանխելով հիվանդի վիճակի վատթարացումը, իսկ ոչ շատ ծանր դեպքերում` անգամ իրականացնելով ամբողջական բուժում՚:

Տարածաշրջանում տարեկան 40-50 հո•ի սրտի խնդիրներ է ունենում: Մասնա•ետների բացատրմամբ` սրտի հիվանդությունների ու հատկապես կաթվածի վտան•ի դեպքում զոնդավորում պետք է կատարել առաջին 6 ժամվա ընթացքում, ուշացումը հիվանդի համար կարող է ճակատա•րական լինել: Եթե մյուս մարզերից թեեւ դժվարությամբ, բայց հնարավոր է հիվանդին ժամանակին հասցնել Երեւան, Սյունիքի մարզից ու Արցախից դա •րեթե անհնար է հեռավորության, իսկ ձմռան ամիսներին ճանապարհների դժվարանցանելիության պատճառով:
Նոր պայմաններում հիվանդանոցում հնարավոր է կատարել սրտի մինչեւ 6 զոնդավորում, ինչպես նաեւ սպասարկել մինչեւ 16 ստացիոնար եւ 20 ամբուլատոր հիվանդի:

Կարեւորելով կենտրոնի նշանակությունը տարածաշրջանի բնակչության առողջության համար` հատուկ ուշադրություն է դարձվել ողջ բուժանձնակազմի ընտրությանը. այստեղ կաշխատեն Երեւանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում վերապատրաստված ու համապատասխան աշխատանքային փորձառություն ունեցող մասնա•ետներ: Նախնական •նահատմամբ հիվանդանոցում կաշխատի մինչեւ 45 հո•անոց բուժանձնակազմ: Սպասարկումը պատշաճ որակով եւ արդիական եղանակով իրականացնելու նպատակով հիվանդանոցը սերտորեն կհամա•ործակցի Ֆրանսիայի ՙՀայաստան-Ֆրանսիա առողջապահության միության՚ բժիշկների հետ:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply