Բջջային հեռախոսները ավելի աղտոտված են, քան զուգարանակոնքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 16:16

Բջջային հեռախոսի վրա ավելի մեծաքանակ բակտերիաներ կան, քան զուգարանակոնքի կամ կոշիկի ներբանի վրա: Այս եզրակահանգման  են եկել Մանչեսթերի համալսարանի միկրոկենսաբանները: Բջջային հեռախոսները պատված են բակտերիաների ամուր շերտով, որոնցում առկա է նույնիսկ ոսկեգույն ստաֆիլոկոկկը` թարախածին մանրէն: Վերջինս կրում է երկրի բնակչության 20 տոկոսը: Գիտնականների հետազոտությունը պարզել է, որ բջջային հեռախոսի վրա բակտերիաների քանակը 5 անգամ գերազանցում է զուգարանակոնքում առկա բակտերկիաների քանակը: Նախ` բջջային հեռախոսի մակերեսին հայտնվում են թքի շերտերը, բացի այդ` դրան նպաստում են կեղտոտ ձեռքերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հեռախոսը գտնվում է միշտ բարձր ջերմաստիճանում: Այդ պայմաններում բակտերիաները ավելի արագ են բազմանում: Գիտնականները խորհուրդ են տալիս օրական 2 անգամ բջջային հետախոսի մակերևույթը մաքրել սպիրտով:Հարկ է նշել, որ նույն աղտոտվածությունն ունեն կանացի պայուսակները, ցնցուղները, լոգարանները, հարդարման պարագաները, ավտոմեքենաները:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply