Արևմտյան կիսագնդում ամենաերկար կամուրջը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 18, 2010 15:56
Անցյալ հանգստյան օրերին արևմտյան կիսագնդում շահագործվեց արևմտյան կիսագնդի ամենաերկար կամուրջը`320 մետր կամարներով: Կամրջի երկարությունը 579 մետր է և Կոլորադո գետից 271 մետր բարձրության վրա, միմյանց կապում է Նևադա և Արիզոնա նահանգները: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ`կամրջի հիմնական նշանակությունը Գուվերի ամբարտակից տրանսպորտային բեռնվածությունը թեթևացնելն է, և միաժամանակ`ահաբեկչական հնարավոր գործողությունները կանխելը: Սա աշխարհում զբաղեցնում է յոթերորդ տեղը` առաջնայնության տեղը զիջելով Չինաստանի 4 և Պապուա Նոր Գվինեայի 2, ինչպես նաև Կոլորադոյի կամուրջներին: Նախագծի հեղինակ Զեյվ Զանաթելլին հայտարարել է.«Մենք չենք նպատակադրվել գերազանցել Գուվերի ամբարտակը, որը համարվում է ճարտարագիտական մտքի հզորագույն դրսևորում Ամերիկայի պատմության մեջ: Մենք կամեցել ենք, ամբարտակի հզորությունը ընդունելով հանդերձ`ժամանակակից սերնդի համար կառուցել հիանալի շինություն»: Կամուրջը կառուցվել է 5 տարիների ընթացքում` հազար բանվորի, 300 ճարտարագետի մասնակցությամբ, ծախսը կազմել է 240 միլիոն դոլար: Կամուրջը կազմված է պողպատե կառուցվածքներից`7,3 տոննա կշռով: Կամրջի շինարարությունը կարևորվել է հատկապես 2001 թվականի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Այժմ Կոլորադո գետի վրայի ավտոխճուղին երկծնկանի է, ուր յուրաքանչյուր ծունկ ունի երկկողմ երթևեկություն: Այդկերպ կրճատվում են ավտոմեքենաների խցանումները, ինչպես նաև նվազեցվում են ավտովթարների հաճախությունը: Նոր կամուրջը ունի հետիոտն անցումներ, որտեղից զբոսաշրջիկները լուսանկարում են Կոլորադո գետը և Գուվերի ամբարտակը` ԱՄՆ-ի ամենագեղեցիկ համարվող տեսարանները:






Facebook
Tweet This
Email This Post
