Այսօրվանից սկսվել է պարտադիր ավտոապահովագրության գործընթացը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 18, 2010 14:39
Այսօրվանից՝ հոկտեմբերի 18-ից Հայաստանում սկսվում է ավտոտրանսպորտային միջոցներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) գործընթացը։
ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու իրավունք ունեցող 8 ապահովագրական ընկերություններ սկսել են վաճառել ԱՊՊԱ պայմանագրեր:
Մինչ այս տարվա դեկտեմբերի 31-ը բոլոր ավտոմեքենաների սեփականատերերը` առքուվաճառքի պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող կողմը (օրինակ` նոտարական պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող անձը), ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր ունենալու դեպքում՝ վարձակալները, ավտոմեքենաները ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծող անձինք` անկախ ավտոմեքենայի սեփականատեր լինելու հանգամանքից պետք է կնքեն ԱՊՊԱ պայմանագիր:
2011 թվականից հունվարի 1-ից հետո նշված անձինք ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում կտուգանվեն մինչեւ 50 հազ. դրամի (մոտ 140 դոլար) չափով:
Ապահովագրական ընկերությունն իրավունք չունի մերժել ԱՊՊԱ պայմանագրի կնքումը։ Ապահովագրական ընկերությանն արգելվում է ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հաճախորդին պարտադրել այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքել: ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող անձինք հնարավորություն ունեն այլ անձանց լիազորելու իրենց անունից կնքել ԱՊՊԱ պայմանագիր:






Facebook
Tweet This
Email This Post
