«Պզո»-ն Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություններ չի ունեցել. Նախկին նախագահի գրասենյակի ղեկավար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 18, 2010 14:31

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է անցած շաբաթ ԱՄՆ-ում ձերբակալված «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի հետ նախկին նախագահի կապերի մասին ընդդիմադիր շրջանակների պնդումները:

«Բնականաբար ես հերքում եմ նման պնդումները, եւ մեկ անգամ չէ, որ հերքել եմ», – «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա հերքել է նաեւ այն հրապարակումները, թե Արմեն Ղազարյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հարսանեկան արարողությանը: «Նույնիսկ ինձ լուսանկար են ուղարկել` ճանաչելու համար, բայց բոլորովին այլ մարդու լուսանկար էր», – ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:

news.am

Դիտվել է 2029 անգամ:
Print Friendly

Leave a Reply