Աստանայի նախագահական կլինիկա են տեղափոխել Կոբզոնին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 14:11

Ղազախստանում հոգևոր- մշակութային համաշխարհային համաժողովում ելույթ ունենալիս` ռուս նշանավոր երգիչ Իոսիֆ Կոբզոնը վատ է զգացել և նրան տեղափոխել են Աստանայի նախագահական կլինիկա: Աղբյուրի համաձայն`մինչ շտապօգնության մեքենան 73-ամյա երգիչը ոտքով է գնացել: Ելույթի ժամանակ նա հանկարծ կորցրել է գիտակցությունը: Բժիշկների ժամանելուց հետո նա շարունակել է իր նելույթը և ներողություն է խնդրել: Սրահը հոտնկայս ծափահարում էր Կոբզոնին: Երգիչը խնդրել է ներկաներին նստել: Ազգային գիտական բժշկական կենտրոնի թերապիայի բաժանմունքից հայտնել են , որ այժմ Կոբզոնի վիճակը կայուն նորմալ է: Կլինիկայի տնօրեն Աբայ Բայգենջին հայտարարել է, որ  մոտակա ժամերին նա դուրս կգրվի: Հիշեցնենք, որ 2001 թվականին Ղազախստանում նա առողջական խնդիրներ ունեցավ` կապված արյան վարակման հետ: 2004 թվականին նրա մոտ ուռուցք հայտնաբերվեց: 2009 թվականին նա վերջին անգամ վիրահատվեց: Կոբզոնը ծնվել է 1937 թվականին Ուկրաինայում: Դնեպրոպետրովսկի լեռնային տեխնիկումը ավարտելուց հետո նա բանակ է զորակոչվել: Թբիլիսիում  նա դարձավ հանրապետական երգի մրցույթի հաղթող: Այնուհետև նա շարունակել է երգել Անդրկովկասի զինվորական օկրուգի երգի- պարի համույթում: 1959 թվականին Կոբզոնը ճանաչում ձեռք բերեց. այդ ժամանակ նա Գնեսինների ուսումնարանի ուսանող էր:1984 թվականից նա պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտում  պրոֆեսոր Կոբզոնը էստրադային վոկալ է դասավանդում: Նրա շրջանավարտներից է երգչուհի Վալերիան: ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո նա ունևոր անձնավորություն է: 1990-ական թթ. նա  հաճախ էր մեղադրվում կազմակերպված հանցավորության առնչությամբ: 2007 թվականին նա հոբելյանական համերգներ տվեց նախկին ԽՍՀՄ-ի մայրաքաղաքներում: Կոբզոնին արգելված են հյուրախաղերը Իսրայելում  և ԱՄՆ-ում:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply