Եվրամիությունը քննադատել է Մեդվեդևին` Հարավային Օսիա այցելելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 17, 2009 13:38
Եվրամիությունը նախագահող Շվեդիան երեկ քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հարավային Օսիա:
«Եվրամիությունն այդ այցն անհամատեղելի է համարում տարածքային ամբողջականության սկզբունքի հետ և անհանգստություն է հայտնում այն բանի կապակցությամբ, թե դա ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջազգային ջանքերի վրա»,- ասված է շվեդական նախագահության` Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:
Փաստաթղթում վերստին հայտարարվում է Եվրամիության կողմից Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաստատակամ աջակցության մասին:






Facebook
Tweet This
Email This Post
