Հրդեհ Լեռնանիստում. այրվել է 500 հակ անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 18, 2010 13:41
Հոկտեմբերի 16-ին`ժամը 10.07-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Արարատյան փողոցի 3-րդ շենքի թիվ 15 բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.22-ին, մարվել`10.35-ին: Այրվել են Ռ. Համբարձումյանի բնակարանի խոհանոցի դուռը և պատուհանը:
Հոկտեմբերի 17-ին` ժամը 01.51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մառի փողոցի նրբանցքի թիվ 5 շենքի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.33-ին, մարվել`02.42-ին: Այրվել է Ռ.Սուքիասյանին պատկանող օժանդակ շինության` 20 քմ մակերեսով տանիքը:
Հոկտեմբերի 18-ին` ժամը 02.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել`07.50-ին: Այրվել է Ա.Գաբրիելյանին պատկանող անասնագոմի` 75 քմ մակերեսով տանիքը և այնտեղ պահեստավորած 500 հակ անասնակեր:






Facebook
Tweet This
Email This Post
