Մեքենան գլորվել է ձորը, ուղևորը զոհվել է, վարորդը հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 18, 2010 13:37
Հոկտեմբերի 15-ին`ժամը 13.53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճահապարհատրանսպորտային պատահար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ-525» մակնիշի 16 ՕԼ 513 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդ, Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ,1987 թ. ծնված Ռոման Սահակյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աբովյան քաղաքի հիվանդանոց:
Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը` ժամը 19.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 84-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճահապարհատրանսպորտային պատահար:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՈՒԱԶ» մակնիշի 57 ՏԼ 866 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ,1959 թ. ծնված Սամվել Գյուլինյանը և ուղևոր, նույն գյուղի բնակիչ,1968 թ. ծնված Առնակ Քոչարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Դիլիջան քաղաքի հիվանդանոց:
Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:
Հոկտեմբերի 16-ին`ժամը 14.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ԲՏ 179 Զ պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր,1989 թ. ծնված Հայկ Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ վարորդ` Շիրակ Ավետիսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորից:
Հոկտեմբերի 17-ին` ժամը 20.56-ին,ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհի 1-ին կմ-ում Երևան-Վայք երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել անանցանելի հատվածում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները` բարձր անցողության բեռնատար ավտոմեքենայի միջոցով, «ԳԱԶել» մակնիշի 1878Լ պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս են բերել երթևեկելի մաս:






Facebook
Tweet This
Email This Post
