Սպիտակ տունը համոզված է, որ դեմոկրատները կպահպանեն հսկողությունը, հանրային հարցումները հակառակ արդյունքն են ներկայացնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 12:23

ԱՄՆ_ի Կոնգրեսում միջակա ընտրությունների արդյունքում`կառավարող` դեմոկրատական կուսակցությունը պահպանում է հսկողությունը թե Ներկայացուցիչների պալատում, թե Սենատում:  Սա կանխատեսել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը:«Ես կարծում եմ, որ մեր թեկնածուները մեծ աշխատանք են տարել քաղաքական կոշտ իրավիճակում, իսկ ընտրություններից հետո մենք կպահպանենք հսկողությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում»,-հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:Մինչդեռ տարածված է այն կարծիքը, որ Կապիտոլիումում կառավարող կուսակցությունը կորցնում է իր ավանդական դիրքերը:Հարկ է հիշեցնել, որ դեռևս հուլիսին Գիբսը  այն կարծիքն է հայտնել, թե նոյեմբերյան միջակա ընտրությունների արդյուևքում`հսկողությունը կարող է անցնել ընդդիմադիր` հանրապետական կոսակցությանը: Իրարամերժ դիրքորոշումները շտկելու համար Գիբսը հայտարարել է.«Ես կարծում եմ, որ ավելի  մեծ է դեմոկրատների փոխազդեցությունը ընտրազանգվածի վրա, և կրճատվում է դեմոկրատների և հանրապետականների միջև առկա էնտուզիազմի անջրպետը»: Նոյեմբերի 2-ին ամերիկացիները պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին և նահանգապետերի: Այժմ դեմոկրատները մեծամասնություն են կազմում. Ներկայացուցիչների պալատում ունեն 77, իսկ Սենատում`18 տեղ: Հանրային հարցման արդյունքում`եթե բազմաթիվ ամերիկացիներ 2008 թվականին աջակցել են Բարաք Օբամային և դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, ապա այս տարի մտադիր են քվեարկել հանրապետականների օգտին: Հանրային հարցման հրապարակված տվյալների համաձայն`2008 թվականին դեմոկրատներին 25 տոկոս աջակցած ընտրողները  մտադիր են իրենց ձայնը տալ հանրապետականներին: Սոցիոլոգները այս անցումը բացատրում են Օբամայի վարչակազմի քաղաքականության նկատմաբ առկա հիասթափությամբ և համոզված չեն, որ վարչակազմը ի զորու է  մինչ 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները կարգավորել երկրի էկոնոմիկան:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply