Օծվել է Կոտայքի թեմի Սբ Հովհաննես եկեղեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 18, 2010 11:50

Կոտայք գյուղում հոկտեմբերի 15-ին օծվել է վերանորոգված Սբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է 1854թ-ին:  Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի լրատվական բաժնից տեղեկացնում են,  որ հայր եւ որդի Հարությունյանների բարերարությամբ վերանորոգված Սուրբ Հովհաննես եկեղեցու օծումը կատարվել է Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի կողմից: Սրբազան Հայրը իր քարոզում մեջբերել է Ղուկասի Ավետարանից.

«Տեսեք որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետեւ մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»:

Թեմի առաջնորդը բարերարներ Ռուբիկ եւ Վարդան Հարությունյաններին ու ներկաներին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: Նշենք, որ ամեն տարի հոկտեմբերի 15-ը Կոտայքի թեմի առաջնորդի կողմից հայտարարվել է Կոտայք գյուղի Սբ Հովհաննես եկեղեցու ուխտի օր: Տոնախմբությանը ներկա են եղել մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կազմակերպված գեղարվեստական միջոցառմանը զուգահեռ բաժանվել է նաեւ մատաղ:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply