Հայտարարվել է մրցույթ Ջոն Սմիթի անվան կրթաթոշակի համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 18, 2010 11:42

Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է Ջոն Սմիթի անվան 2011թ. ծրագրի բաց մրցույթը:

Ջոն Սմիթի անվան կրթաթոշակը չորսշաբաթյա ծրագիր է, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի ամռանը Միացյալ Թագավորությունում: Ծրագրի նպատակն է խորացնել արդյունավետ կառավարման մշակույթը դասընթացների և ձևավորված ժողովրդավարության պայմաններում գործող կազմակերպություններում աշխատանքային փորձի յուրացման ճանապարհով: Կազմակերպիչները հոգում են ծրագրի բոլոր ծախսերը, բացառությամբ IELTS քննության վճարի:

Ծրագրին կարող են դիմել 25-40 տարեկան անհատները, ովքեր աշխատում են  քաղաքականության, տեղական կառավարման, բիզնեսի, ԶԼՄ-ների, արվեստի կամ քաղաքացիական հասարակության բնագավառներում եւ ունեն որոշակի նվաճումներ արդյունավետ կառավարման և հասարակական ծառայության ոլորտներում:Անգլերենի իմացությունը (գրավոր և բանավոր) կարևոր նախապայման է։ Թեկնածուներից պահանջվելու է IELTS քննության առնվազն 6 միավոր:

Դիմումի ձևը կարող եք վերցնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի /www.britishcouncil.am / կամ Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհրդի /www.johnsmithmemorialtrust.org/ կայքից: Լրացված դիմումը հարակից փաստաթղթերով  հարկավոր է ուղարկել applications@johnsmithtrust.org  էլեկտրոնային հասցեն:

Դիմումների ներկայացման  վերջնաժամկետն է 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վերջնական արդյունքները հայտնի կլինեն 2011 թվականի փետրվարի վերջին:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply