Պենտագոնը նախապես է գնահատական տալիս կայքէջի տեղեկատվական արտահոսքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 11:39

Wikeleaks կայքէջը պատրաստվում է տեղեկատվական աղմկալի նոր արտահոսքի: Տվյալ կայքէջը մասնագիտացած է գաղտնի տվյալների հրապարակմամբ: Ենթադրվում է, որ այս անգամ ցանցը կտեղադրի Իրաքի պատերազմի մասին 400 էջանոց փաստաթղթերը, որոնք վերաբերում են մարտական գործողություններին, Իրաքի անվտանգության ուժերին, խաղաղ բնակչության շրջանում զոհերին: Պենտագոնի հրամանատար Դեյվ Լեյպենը հայտարարել է, որ փաստաթղթերը խիստ կարևոր  տեղեկություններ են ներառում:ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչությունը ակնկալում է, որ աղմկահարույց փաստաթղթերը կհրապարակվեն  երկուշաբթի կամ երեքշաբթի: Զինվորականները հայտարարում են, որ կամենում են ետ վերցնել այդ փաստաթղթերը, որպեսզի խուսափեն տեղեկատվության անցանկալի արտահոսքից: Ներկա պահին Wikeleaks կայքէջը տեխնիկական դրդապատճառներով մատչելի չէ:Կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջի նկատմամբ շվեդական դատախազությունը  սեռական բնույթի հետաքննություն է վարում: Նրան մեղադրում են բռնաբարության և սեռական նկրտումների համար: 39-ամյա Ջուլիանա Ասանջի նկատմամբ քրեական գործը հարուցվել է օգոստոսի 20-ին, սակայն նույն օրը այն դադարեցվել է: Հետաքննությունը սկսվել է 2 կանանց հայտարարության հիման վրա, ովքեր իբրև թե տուժել են Շվեդիա կատարած Ասանջի այցի ժամանակ: Ինքը` Ասանջը հերքել է դա` պատճառաբանելով, որ դա «կեղտոտ կամպանիա է»` կապված  կայքէջի նկատմամբ ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչության բացասական վերաբերմունքի հետ: Հուլիսին WikiLeaks կայքէջում գաղտնի փաստաթղթեր են հրապարակվել, որոնք վերաբերում են Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի գործողություններին: Այս առնչությամբ հրապարակվել է 75 հազար փաստաթուղթ:Համաձայն այս փաստաթղթերի` ՆԱՏՕ-ն պարտվում է Աֆղանստանի պատերազմում, և այդ պատերազմի հիմնական զոհերը խաղաղ բնակիչներ են: Աֆղանստանում բրիտանական համակազմի հրամանատար Ռիչարդ Քեմփը հայտարարել է , որ այդ վկայությունների արտահոսքը վնասում է օպերատիվ անվտանգությանը: Նույնօրինակ դիրքորոշում է հայտնել նաև նախագահ Բարաք Օբաման:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply