Վրաստանի վարչապետը պատրաստվում է այցելել Հնդկաստան եւ Չինաստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 11:26

Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին աշխատանքային այցերով կուղեւորվի Հնդկաստան եւ Չինաստան: Ինչպես հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, Գիլաուրին հոկտեմբերի 24-ին կմեկնի Չինաստան` այցելելու EXPO-2010 միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված է վրացական արտադրանքը, այդ թվում` Քութայիսի ազատ արդյունաբերական գոտում Եգիպտոսի Fresh ընկերության կողմից արտադրված կենցաղային տեխնիկան: Չինաստանից Վրաստանի վարչապետը հոկտեմբերի 30-ին կուղեւորվի Հնդկաստան:

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply