Գրանցվեց միևնույն հաշիվը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 18, 2010 11:16

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի վերջին երկու հանդիպումներում գրանցվեց միևնույն` 3:3 հաշիվը: Երևանի «Հանրապետական» մարզադածտում կայացած խաղում մայրաքաղաքի «Փյունիկը» չկարողացավ առավելության հասնել Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ: Իսկ Կապանի  «Գանձասարը» սեփական հարկի տակ անցկացրած խաղում չկարողացավ հաղթել Գյումրիի «Շիրակին»: Մրցաշարային աղյուսակը 55 միավորով գլխավորում է «Բանանցը»: «Փյունիկը» վաստակել է 53, «Ուլիսը»` 48, «Միկան»` 40 միավոր:

Դիտվել է 1810 անգամ:
Print Friendly

Leave a Reply