Թրեյնինգ` 18-33 տարեկան երիտասարդների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 18, 2010 11:00

«Հանուն Կայուն Մարդկային Զարգացման»  ասոցիացիայի երիտասարդական թևը, «Արմեդիա» տեղեկատվական վերլուծական գործակալության և «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ի հետ համատեղ, Եվրախորհրդի Սպորտի և Երիտասարդության խորհրդի համաֆինանսավորմամբ, նոյեմբերի 26-ից դեկտեմբերի մեկը   Աղվերանում կազմակերպում է «Քայլ առաջ. Եվրոպական Հարևանության Քաղաքականությունից դեպի Արևելյան Գործընկերություն. Երիտասարդության դերը կայուն և ժողովրդավարական հասարակություն կերտելու գործում` խաղաղ երկխոսության միջոցով» թրեյնինգ-կուրս:

Արևելյան Գործընկերության (ԱլԳ) նախաձեռնությունը, հաջորդելով Եվրոպական Հարևանության Քաղաքականությանը (ԵՀՔ), հիմք հանդիսացավ
Եվրամիության և Արևելյան վեց հարևան երկրների միջև հարաբերությունների զարգացման նոր ձևաչափ ստեղծելու համար: Անվտանգությունը շարունակում է առանցքային հիմնախնդիր մնալ ԱլԳ երկրների համար` հատկապես հաշվի առնելով Հարավային Կովկասի հակամարտությունների պատմությունը: Այս ոլորտում է, որ ԱլԳ նախաձեռնությունը կարող է խաղաղության և համագործակցության հարթակ հանդիսանալ` երիտասարդների երկխոսության միջոցով:

Ծրագրի նպատակն ու խնդիրներն են` համախմբել սոցիալապես ակտիվ երիտասրդությանը` քննարկելու ԱլԳ-ի քաղաքականության հնարավոր ազդեցությունը իրենց հուզող խնդիրների վրա, հստակեցնել երիտասարդության դերը այս գործընթացում և խրախուսել հարևան երկրների երիտասարդների միջև համագործակցության եզրերի ուրվագծումը, ներկայացնել ԱլԳ նախաձեռնությունը ժողովրդավարության կայացման և հակամարտութունների լուծման գործում` ուղիներն ու մեթոդները, Եվրոպական փորձը, ներկայացնել ՀՀ կայուն զարգացմանն ուղղված գործընթացներն ու հեռանկարները, համաշխարհային փորձը, մասնակիցների միջև տեսակետների փոխանակում հաստատել` ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթության միջոցով, մասնակիցների  միջև համագործակցության եզրեր ուրվագծել:

Ծրագրի հիմնական թեմաներն են`

• ԱլԳ չորս հիմնարար պլատֆորմները` որպես ռեգիոնի խաղաղության հաստատման հիմք;
• ԱլԳ որպես ռեգիոնալ համագործակցության և հակամարտությունների լուծման երկկողմ և բազմակողմ ձևաչափ;
• ՀՀ ՀԿ Ազգային Պլատֆորմի մասնակցությունը Արևելք-Արևմուտք համագործակցության զարգացման գործընթացում;
• Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ԱլԳ
նախաձեռնության գործընթացին` Քաղաքացիական Հասարակության Ֆորումի միջոցով;
• 2010թ Բեռլինում կայացած Քաղաքացիական Հասարակության Ֆորումի հանդիպման արդյունքների վերլուծություն;
• Շրջակա միջավայրի և կայուն զարգացման բնագավառներում ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի իրականցման մոնիթորինգի արդյունքների ներկայացում;
• Ռեգիոնալ բնապահպանական խնդիրները ENVSEC-ի շրջանակներում: Երիտասարդների ջանքերի միջոցով ռիսկերի տրանսֆորմացիան համագործակցության;
• ԵՀՔ-ից դեպի ԱլԳ. Ո՞րն է հաջորդ քայլը: Երիտասարդների տեսլականը այս հարցի շուրջ;
• Եվրոպայի մարդու իրավունքների կառույցներ: Մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական արժեքները ԵՀՔ և ԱլԳ ենթատեքստում: Հայաստանի պարտավորությունները:

Ծրագրի ընթացքում զեկույցով հանդես կգան  ԱլԳ ՔՀՀ Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի անդամ  Կարինե Դանիելյանը,  Եվրոպական Ինտեգրացիա ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը, ՀՀ Հելսինկյան կոմիտեի նախագահ  Ավետիք Իշխանյանը:

Թրեյնինգի մասնակիցները  պետք է լինեն  18-33 տարեկան երիտասարդ առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, ԲՈՒՀ-երի, երիտասարդական ակումբների, պետական կառույցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ծրագրին մասնակցույան հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 7-ը nersisyan.liana@gmail.com էլեկտրոնային փոստով:

Դիտվել է 2417 անգամ:
Print Friendly

Leave a Reply