Ահաբեկչության սպառնալիք Ֆրանսիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 10:53

Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները Ֆրանսիային նախազգուշացրել են հնարավոր ահաբեկչական հարձակման մասին: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական` ԲԻ ԲԻ ՍԻ հեռուստառադիոկորպորացիան: Հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն հայտարարել է , որ սպառնալիքը  ծագում է Ալ Ղաիդայից , որը գործում է Արաբական թերակղզում և թիրախ է դարձրել Եվրոպան` մասնավորապես` Ֆրանսիան:«Սպառնալիքը ամբողջովին իրատեսական է»,- ասել է նախարարը` հավելելով, որ այդ մասին նախազգուշացում ստացել են վերջին օրերին և վերջին ժամերին: Ֆրանսիան գտնվում է բարձրագույն պատրաստվածության վիճակում և վերջին մի քանի շաբաթների ընթացքում խուսափել է նվազագույնը` 2 հարձակումներից: Հոկտեմբերի 5-ին երկրի իշխանությունները հայտարարել են Ֆրանսիայի հարավում հակաահաբեկչական ստուգայցի ընթացքում 12 մարդու ձերբակալության մասին: Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ-ի և այլ երկրների իշխանություններ նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին զգոն լինել եվրոպական երկրներ շրջագայությունների ընթացքում` կապված ահաբեկչական  հնարավոր սպառնալիքների հետ:Այս հրահանգը կապված է հետախուզության այն տվյալների հետ, որոնց համաձայն` Ալ Ղաիդան պատրաստվում է 2008 թվականին Մումբայում իրականացրած ահաբեկչության նմանօրինակին: Պետքարտուղարության ներկայացուցիչները կոչ են արել  ամերիկացիներին` զգոն լինել հատկապես մարդաշատ վայրերում:”

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply