Սոմալիում առեւանգվել են «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության երկու աշխատակիցներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 10:20

Սոմալիում առեւանգվել են «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության երկու աշխատակիցներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, առեւանգումը տեղի է ունեցել Սոմալիի արեւմտյան շրջաններում` մի խումբ զինված անձանց կողմից: Կազմակերպության` այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ առեւանգվածներից մեկը Զիմբաբվեի, իսկ մյուսը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են:

Առեւանգումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան եթովպասոմալիական սահմանից ոչ հեռու: «Առեւանգվածների ճակատագրերի մասին որեւէ հստակ տեղեկություն չկա, հայտնի չէ, թե այս պահին նրանք որտեղ են»,- նշված է հայտարարության մեջ: Ըստ տեղաբնակների խոսքերի` առեւանգիչները կազմակերպության աշխատակիցներին տարել են հակակառավարական «Ալ-Շաբաբ» խմբավորման կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply