Իսրայելը վերակառուցում է Արեւելյան Երուսաղեմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2010 16:27

Իսրայելը հավանություն է տվել Արեւելյան Երուսաղեմի վերակառուցման նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսրաելական «Haaretz» թերթը, Արեւելյան Երուսաղեմում կկառուցվեն 238 բնակելի շինություններ: Իսրայելի շինարարության նախարարությունը հաստատել է շինարարության համար 3,5 հազար մրցույթներ, այդ թվում նաեւ` 158 բնակարան Ռոմատ թաղամասում եւ 80 բնակարան` Պիսգադ-Զեեւում:

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ այդ շինարարության վերսկսումը փաստացիորեն բացառում է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակամարտության որեւէ խաղաղ կարգավորում, որին այդքան երկար ժամանակ ձգտում էր հասնել ԱՄՆ-ն եւ անձամբ Բարաք Օբաման: «Մենք շարունակում ենք վերակառուցել մեր երկիրը: Իսրայել պետությունը միշտ էլ պատրաստ է ինքն իրեն պաշտպանելու»,-հայտարարել է իսրայելական կողմը:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply