Եգիպտոսում նավթապահեստի հրդեհից յոթ մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2010 16:04

Եգիպտոսում` Ալեքսանդրիայի հյուսիսում, բռնկված ուժեղ հրդեհը ոչնչացրել է հսկայական նավթապահեստարան: Զոհվել է յոթ մարդ: Հրդեհը բռնկվել է վառելիքով լի մեծ տարայում պայթյունից, որն այնքան ուժեղ է եղել, որ մոտակայքում ապրողները դուրս են վազել տներից: Հրշեջները կառավարելի են դարձրել կրակը, կրկին բռնկման վտանգ չկա: Հրդեհաշիջմանը 32 միավոր տեխնիկա է մասնակցել:

Դիտվել է 1867 անգամ:
Print Friendly

Leave a Reply