Միրչա Լուչեսկուն խնայում է Հենրիխ Մխիթարյանին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 16, 2010 15:27
Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում դոնեցկյան դերբիում Հենրիխ Մխիթարյանի թիմը`«Շախտյորը» հյուրընկալվելով Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստի նախկին ակումբին` «Մետալուրգին», առավելության հասավ 2:0 հաշվով: «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Մխիթարյանին հանգստանալու հնարավորություն էր տվել, քանի որ վերջինս միայն մեկ օր առաջ էր միացել իր խաղընկերներին: Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել էր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկու հանդիպման: Բացի այդ էլ, երեքշաբթի օրը դոնեցկցիները Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում պետք է մրցեն Լոնդոնի «Արսենալի» հետ: Ի դեպ,Մխիթարյանի երազանքն է անգլիական այդ ակումբի կազմում խաղալը: «Մետալուրգի»հետ հանդիպման ժամանակ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս եկավ 73-րդ րոպեին` փոխարինելով Հյուբշմանին: «Շախտյոր»-ը 34 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 26 միավոր է վաստակել Կիևի «Դինամոն», որն այսօր մրցելու է Լվովի «Կարպարտների» հետ:






Facebook
Tweet This
Email This Post
