Չինաստանում ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունից մահացել է 20 հանքափոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2010 14:34

Չինաստանում ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է առնվազն 20 հանքափոր:  Չինաստանի կենտրոնական Հենյան նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունը վնասակար գազերի արտահոսքի հետեւանք է: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան Յույչժոու քաղաքի մոտակայքում գտնվող ածխահանքում, որը պատկանում է «Պինյու» ընկերությանը: Գազի արտահոսքի պահին հանքում գտնվել է 30 հանքափոր, որոնցից 10-ի ճակատագիրը դեռ հայտնի չէ: Դեպքի վայրում ընթանում են որոնողական եւ փրկարարական աշխատանքներ:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply