«Ժամանակ». ԱՄՆ–ում ձերբակալվածների թվում է նաեւ «Ատլանտիկ»-ի տերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 16, 2010 13:45

ԱՍՆ-ում արդեն սկսել են հրապարակել նախօրեին ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման անդամների անունները։ Ըստ «Ժամանակ» թերթի տեղեկությունների, նրանց թվում նշվում է նաեւ Պողոս Սաթամյան անունը, ով Օպերայի մոտ գործող «Ատլանտիկ» սրճարանի համասեփականատերն է՝ ոստիկանության քննչական վարչության բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Ղազարյանի հետ միասին։ Սաթամյանը հայտնի է նաեւ նրանով, որ կազմակերպել է Թաթայի ամերիկյան վերջին համերգը։ Ի դեպ, Պողոսը մասնակցել է նաեւ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հարսանիքին:

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply