Վերջին երեք տարվա ավիավթարների 3 տոկոսը Հայաստանին է բաժին ընկնում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 17, 2009 12:45

d5b2d5a1d5a6d5bed5abd5b6d5b8d682d5b4-d5afd5b8d680d5aed5a1d5b6d5bed5a1d5ae-d5abd5b6d684d5b6d5a1d5a9d5abd5bcd5a8«Կասպիան ավիաուղիներ»-ին պատկանող «Տու 154» ինքնաթիռի կործանումը անկախ Հայաստանի քաղավիացիայի պատմության մեջ վերջին 3 տարիներին տեղի ունեցած 2-րդ խոշոր աղետն էր:

2006-ից մինչ օրս աշխարհում տեղի է ունեցել 72 ավիավթար` մահացու ելքով, որոնց ավիավթարների 3 տոկոսը կապված է Հայաստանի հետ։

Նախորդը 2006-ի մայիսի 3-ին էր, երբ Երևան-Սոչի չվերթն իրականացնող «Արմավիա» ընկերության A-320 ինքնաթիռը ծովն ընկավ վայրէջքից քիչ առաջ` Ադլերի օդանավակայանի մոտ, ափից 5 կմ հեռավորության վրա: Զոհվեց 113 մարդ, որոնցից 77-ը Հայաստանի քաղաքացիներ, իսկ 26-ը Ռուսաստանի` հիմնականում հայեր:

Սև արկղերը գտնելուց հետո փորձաքննությունը եզրակացրեց, որ վթարի պատճառը եղել է մարդկային գործոնը. «Անձնակազմը կորցրել է տարածությունում կողմնորոշման հնարավորությունը»,- եզրակացրել էին A320-ի վթարի պատճառները հետաքննող մասնագետները:

Հայաստանի նման փոքր երկրի համար երեք տարում 2 խոշոր ավիավթարը մտահոգիչ է։

Համեմատություն. ԱՄՆ-ում ամեն օր իրականացվում է մոտ 28 հազար կոմերցիոն թռիչք, իսկ Երևանի Զվարթնոց օդանավակայանում 800 անգամ պակաս՝ 30-35 թռիչք։ Այս տարվա 1-ին հինգ ամսիներին հունվաից մայիս Զվարթնոցում գրանցվել է 2977 թռիչք(վայրէջքը թռիչքի մեջ է մտնում), ինչը 9,4 անգամ պակաս է ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում կատարվող թռիչքներից:

ԱՄՆ-ում վերջին 3 տարում երկու վթար է եղել. վերջին խոշոր ավիավթարը տեղի է ունեցել 2009-ի փետրվարի 12-ին` Նիագարա ջրվեժի մոտակայքում`Բուֆալոյում, իսկ դրան նախորոդող խոշոր վթարը` 2006-ի օգոստոսին` Քենտուկի նահանգում: Երկու ավիավթարների հետևանքով զոհվել է 97 մարդ: Մինչդեռ 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանում 2006-ից մինչ օրս տեղի ունեցած 2 ավիավթարներում զոհվել է 281 մարդ ԱՄՆ-ից մոտ երեք անգամ ավել:

Գտնվել են հուլիսի 15-ին Թեհրանից 150 կմ հյուսիս գտնվող «Տու 154» ինքնաթիռի բոլոր 3 սև արկղերը: «Ազգային ավիացիոն ասոցիացիայի» նախագահ Դմիտրի Ադբաշյանն ասում է, որ սև արկղերի ինֆորմացիայի վերծանման հավանականությունը մեծ է` անկախ այն բանից, որ դրանք շատ են վնասված:

Ռուս-իրանական համատեղ «Կասպիան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի վթարից զոհվել է 168 մարդ, որոնցից 36-ը ազգությամբ հայեր են, իսկ 5-ը Հայաստանի քաղաքացիներ: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից 16 րոպե անց` իրանական Ղազվին քաղաքի մոտակայքում:

Վթարի պատճառների հետաքննությունը կիրականացնի իրանական կողմը, քանի որ ըստ միջազգային չափանիշների` հետաքննում է այն երկիրը, որի տարածքում տեղի է ունեցել վթարը` անկախ այն բանից, թե որ ավիաընկերությանն է պատկանում ինքնաթիռը: 116

Մինչ վթարի իրական պատճառների բացահայտումը տարբեր վարկածներ են շրջանառվում: Ըստ վարկածներից մեկի` ինքնաթիռը հին է եղել և շատ մաշված, ինչն էլ դարձել է վթարի պատճառ· ռուսական արտադրության ինքնաթիռը թողարկվել է 1987 թվականին, իսկ «Կասպիան ավիաընկերություն»ը այն ձեռք է բերել 1998-ին:

Ադբաշյանը, ասում է, որ ինքնաթիռի տարիքը հարաբերական հասկացություն է, քանի որ գործարանից գնված նոր ինքնաթիռը առաջին իսկ թռիչքի ժամանակ կարող է որոշակի տեխնիկական խնդիրներ ունենալ:

Ադբաշյանը նաև ասում է, որ ինքնաթիռներն ունեն 30 տարվա օրացուցային հնարավորություններ, սական «Տու 154» ինքնաթիռները կարող են մինչև 60 տարի աշխատել:

Ադբաշյանի կարծիքով վթարի հավանական պատճառ կարող է լինել այն, որ օդանավը հայտնվել է «ջերմային փուչիկի մեջ»:

«Դա օդի մի հատված է, որտեղ ջերմաստիճանը շատ ավելի բարձր է, քան պետք է լինի այդպիսի բարձրության վրա: Օդանավն այդպիսի տարածության մեջ կտրուկ արագություն է կորցնում և ինքնաթիռը պարզապես ընկնում է»,-բացատրում է Ադբաշյանը:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացրին, որ «Կասպիան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը տեխզննում էր անցել 1 տարի առաջ Մինվոդիում` ստանալով թռիչքի իրավունք մինչև 2010թ.:

Ըստ Ադբաշյանի` քիչ է հավանական, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ ունենար· «Կասպիան ավիաուղիներ»-ը Ռուսաստանի հետ համատեղ ավիաընկերություն է, և ես կարծում եմ, որ ռուսական կողմը որևէ կոպիտ բացթողում տեխնիկական առումով թույլ չէր տա»:

Իրանական հեռուստատեսությունը ևս հաղորդել է, որ ինքնաթիռը օդ բարձրանալուց առաջ տեխնիկական խնդիրներ չի ունեցել· «Իրանական ավիացիայի պետական կոմիտեն թույլ չէր տա ինքնաթիռին վեր բարձրանալ, եթե տեխնիկական անվտանգությունը 100 տոկոսով ապահովված չլիներ»:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում կա 14 ավիաընկերություն։ Իսկ գործող արտասահամանյան ավիաընկերությունների ցանկը փոփոխական է, ինչպես հայտնեց քաղավիացիայի վարչության լիցենզավորման վարչության պետ Կարեն Փահլևանյանը:

Որքանո՞վ է անվտանգ իրանական ավիացիան: 1979թ· իսլամական հեղափոխությունից հետո ինքնաթիռ արտադրող արևմտյան ընկերությունները Իրանին ինքնաթիռ չեն վաճառել, նա էլ ստիպված է օգտագործել միայն ռուսական արտադրության ինքնաթիռներ` ձեռք բերված դեռ խորհրդային տարիներին: http://www.inosmi.ru կայքը, հղում կատարելով բրիտանական Ascend ընկերությանը, գրում է, որ իրանական ավիացիայի անվտանգության վրա մեծ ազդեցություն ունի նաև այն, որ օդանավակայանները ծովի մակարդակից մեծ բարձրությունների վրա են տեղակայված, կլիման էլ շատ շոգ է:

Իրանում «Տու 154» ինքնաթիռները մի քանի անգամ վթարի են ենթարկվել· 1993-ի փետրվարի 8-ին քաղաքացիական ինքանթիռը բախվեց ռազմական ինքնաթիռի հետ, ինչի պատճառով մահացավ 132 մարդ: Իսկ 2002-ին փետրվարի 18-ին վթարի ենթարկվեց Թեհրանից Խորեմաբադ թռչող ինքնաթիռը, մահացան բոլոր 118 ուղևորները, 2006-ի սեպտեմբերի 1-ին «Տու 154»-ը բռնկվեց Մեշխեդ քաղաքում վայրէջք կատարելիս, զոհվեց 29 մարդ:

«Տու 154» մակնիշի ինքնաթիռը առաջին անգամ թռիչք է իրականացրել 1971 թվականին: Այն եղել է Խորհրդային Միության ամենատարածված ռեակտիվ ուղևորատար ինքնաթիռներից: 1968 թվականից 2006 թվականներն ընկած ժամանակահատվածում արտադրվել է մոտ 935 «Տու-154» ինքնաթիռի տարատեսակներ, որոնցից այսօր շահագործվում են 208-ը: Ըստ ավիացիայի ոլորտում գործող բրիտանական խորհրդատվական Ascend ընկերության տվյալների` «Տու 154»-ի շահագործումից ի վեր տեղի է ունեցել 54 վթար, մահացել է 2860 մարդ: Վերջին 10 տարիների ընթացքում «Տու-154»-ը վթարի է ենթարկվել 8 անգամ, որոնցից մեկի պատճառը եղել է ահաբեկչությունը:

Ավիավթարների հիմնական պատճառը, ըստ aviakatastrofa.net կայքի, ֆինանսական միջոցների սղությունն է, ինչի պատճառով ժամանակին նոր ինքնաթիռներ ձեռք չեն բերվում և շարունակում են օգտագործել արդեն գերմաշված ինքնաթիռներ: Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, ավիավթարների միայն 20 տոկոսն է տեղի ունենում տեխնիկական անսարքությունների պատճառով, իսկ 80 տոկոսը` ավիացիայի սպասարկող աշխատակիցների սխալի պատճառով:

Դիտվել է 2906 անգամ:
Print Friendly

Leave a Reply