Օդրի Հեպբյորնի նկարով աղմկահարույց նամականիշները աճուրդի կհանվեն

Օրվա լուր | | October 16, 2010 13:33

Գերմանիայում աճուրդի կդրվի նամականիշների հազվագյուտ հավաքածու: Այդ նամականիշների վրա պատկերված է Հոլիվուդի  աստղ Օդրի Հեպբյորնը ծխելիս: Գերմանական փոստային ծառայությունն այդ նամականիշները տպագրել է 2001 թ. 14 մլն տպաքանակով: Այն ժամանակ  դա մեծ աղմուկ է առաջացրել:

Օդրի Հեպբյորնի որդին` Շոն Ֆեռերը խոստացավ դատի տալ հեղինակային իրավունքները խախտելու համար. Արդյունքում գրեթե բոլոր նամականիշները ոչնչացվեցին: Սակայն հիմա նա այդ նամականիշները վաճառելու համաձայնություն է տվել: Ստացված հասույթը կուղղվի մարդասիրական նպատակներին` Օդրի Հեպբյորնի մանկական հիմնադրամին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին:

Ներկայումս պահպանվել է այդ նամականիշների երեք  մամուլ` 10-ական նամականիշով:  Ըստ կազմակերպիչների կանխատեսումների`  դրանց վաճառքը կբերի առնվազն 400 հազար եվրո:

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply