Մերձմոսկվայում միլիցիան ազատագրել է 30 չինացի ստրուկի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 16, 2010 13:30
Մերձմոսկովյան միլիցիայի օպերատիվ աշխատողները ազատագրել են Չինաստանի 30 քաղաքացու, որոնց նրանց հայրենակիցը հարկադրել է աշխատել կարի անօրինական արտադրամասում:
Մերձմոսկովյան քրեական հետախուզման բաժին է դիմել ՉԺՀ-ի մի քաղաքացուհի: Նա հայտնել է, որ Լյուբերեցկի շրջանում անհայտ անձինք անօրինական կերպով պահում են իր հայրենակիցներին: Օպերատիվ աշխատողները պարզել են, որ նշված հասցեում Չինաստանի քաղաքացին կարի արտադրամաս է հիմնել, որտեղ աշխատել է 31 մարդ:
Բոլորն էլ բռնի ուժով պահվել են արտադրության տարածքում: Այդտեղ նրանք ապրել են, սնվել և հագուստ կարել: Ամբողջ տարածքը հսկել են պահակները, իսկ գիշերը շներ են բաց թողել:
Միլիցիոներները պարզել են, որ արտասահմանցիներն աշխատել են օրական 19 ժամ: Նրանց կերակրել են ցածրորակ սնունդով և արգելել են հեռանալ արտադրամասի տարածքից: Դժգոհություն հայտնող աշխատողներին ծեծել են:
Ներկա պահին ՉԺՀ բոլոր քաղաքացիներն ազատված են և մոտ ժամանակներս կվերադառնան հայրենիք: Իսկ անօրինական արտադրամասի կազմակերպչի նկատմամբ քրեական գործի հարուցումը` «Անօրինական կերպով ազատությունից զրկելը» և «Անօրինական միգրացիայի կազմակերպում» հոդվածներով, ընթացքի մեջ է:






Facebook
Tweet This
Email This Post
