Մեդվեդև. Սոբյանինը գլուխ կհանի Մոսկվայի քաղաքապետի գործից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 16, 2010 13:28
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը համարում է, որ Սեգեյ Սոբյանինը փորձառու կառավարիչ է: «Սերգեյ Սոբյանինը փորձված կառավարիչ է և ունի այնպիսի հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են Մոսկվայի քաղաքապետ լինելու համար»,- գրել է երկրի ղեկավարը Twitter-ում: Ընդ որում, նշել է, որ նրա առաջնահերթ խնդիրները լինելու են մոսկվացիների սոցիալական խնդիրների լուծումը, պայքարը կոռուպցիայի դեմ և տրանսպորտային խնդիրների լուծումը:
Այսպես է մեկնաբանել Մեդվեդևը 52-ամյա փոխվարչապետ Սոբյանինին քաղաքապետի պաշտոնի համար առաջադրելու իր որոշումը:
Սոբյանինի թեկնածության քննարկումը տեղի կունենա եկող շաբաթ, այս մասին հաղորդել է Մոսկվայի Պետդումայի փոխնախագահ, ՄՊԴ-ի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Անդրեյ Մետելսկին: Եվ, ինչպես համոզված է «Եդինայա Ռոսիայի» բարձրագույն խորհրդի ղեկավար, Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, նրանց խմբակցության պատգամավորները կպաշտպանեն այդ թեկնածությունը:






Facebook
Tweet This
Email This Post
