Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նիստը` Երևանում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 16, 2010 13:26

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ , որի աշխատանքներին մասնակցելու համար  Հայաստան կժամանեն 33 երկրներից 42 պատվիրակներ: Նիստում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաեւ քրեակատարողական  ոլորտում  դատախազության դերին վերաբերող հարցեր: Հոկտեմբերի 20-ին  տեղի կունենա Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի  նախագահի, փոխնախագահի, ինչպես նաեւ Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը:  ԵԴԽԽ լիագումար նիստի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի  21-ին:

Աշխատանքային քննարկումներին զուգահեռ պատվիրակներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ Հայաստանի պատմությանը, պատմամշակութային հուշարձաններին:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply