Նախորդ օրը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 16, 2010 13:20

Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 27 դեպք:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը`  Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից “АК”, “СВД”, “ПК” և “РПК”  հրաձգային զինատեսակներից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply